14:39 27 հուլիսի, 2012Լոնդոնում կայացել է 30-րդ ամառային Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցումների վիճակահանությունը: Այս մարզաձեւում Հայաստանը ներկայացնում են՝ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը եւ 66 կգ քաշային Արմեն Նազարյանը:
Հուլիսի 28-ին կայանալիք առաջին գոտեմարտում Հովհաննես Դավթյանի մրցակիցը կլինի գերմանացի Տոբիաս Էնգլեմայերը: Այս գոտեմարտի հաղթողը հաջորդ փուլում ուժերը կչափի Ադրբեջանի ներկայացուցիչ Իլգար Մուշկիեւի հետ:
Արմեն Նազարյանը պայքարը կսկսի երկրորդ շրջանից: Նրա մրցակիցը կլինի Նոր Գվինեն ներկայացնող Ռայմոնդ Օվինուն, հաղորդում է մրցումների պաշտոնական կայքը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.