09:38  ,  27 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Աֆրիկացի մարզիկը քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից

Լոնդոնի Օլիմպիական խաղերի մասնակիցներից մեկը քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից: Արեւելյան Աֆրիկայի երկնրներից մեկի ներկայացուցիչը դիմել է Լիդս քաղաքի ոստիկանական բաժանմանք՝ խնդրելով քաղաքական ապաստան Մեծ Բրիտանիայում, հաղորդում է Sky News-ը:

Նման դեպք առաջին անգամ չէ տեղի ունենում Օլիմպիական խաղերի ընթացքում:

2000թ. Սիդների Օլիպիական խաղերից հետո 145 մարդ մնացել էր Ավստրալիայում, իսկ 35 մարդ քաղաքական ապաստան էր խնդրել: 62 մարդ անհետ կորել էր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով