09:06  ,  27 հուլիսի, 2012

Օլիմպիական ավանից հեռացվել են Ադրբեջանի եւ Իրանի դրոշները

Ադրբեջանի եւ Իրանի պետական դրոշները հուլիսի 26-ին հեռացվել են Լոնդոնի Օլիմպիական ավանի այն շենքի վրայից, որտեղ բնակվում են թիմերը: Դրոշների հեռացման պատճառը դեռ հայտնի չէ:

Հնարավոր է, որ այս ամենը կապված է այն բանի հետ, որ ադրբեջանական դրոշը «հատել է սահմանը» եւ «նվաճել» «իրանական» պատշգամբի  մի մասը:

Հետաքրքիր է, որ շենքի հետեւի մասի դրոշները դեռ իրենց տեղում են, հաղորդում է Gazeta.ru-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով