22:32  ,  8 հոկտեմբերի, 2017

Ղազախստանի հավաքականի ավագ. 2 թիմերն էլ կարող էին հաղթել

Ֆուտբոլի Ղազախստանի հավաքականի դարպասապահ Դավիդ Լորիան մեկնաբանել է Հայաստանի թիմի հետ տնային ոչ ոքին աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի խաղում:

«Ստացվեց հետաքրքիր խաղ: Կցանկանայի շնորհակալություն հայտնել երկրպագուներին, որոնք այս եղանակին եկել էին մեզ աջակցելու: Խաղի արդյունքն արդարացի էր: 2 թիմերն էլ կարող էին հաղթել»,- Qazsport-ի եթերում ասել է Ղազախստանի հավաքականի ավագը:

Հիշեցնենք, որ Աստանայի «Աստանա Արենա» ստադիոնում կայացած խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ առաջին խաղակեսում խփած գոլին ղազախները պատասխանել էին ընդմիջումից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով