22:41  ,  26 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Աշխարհի չեմպիոնը չանցավ դոպինգ-թեստը

2012թ. աթլետիկայի աշխարհի ձմեռային առաջնության չեմպիոն, 24-ամյա հույն բարձրացատկորդ Դիմիտրիս Հոնդրոկուկիսը չի անցել օլիմպիական դոպինգ-թեստը։ Նրա արյան մեջ հայտնաբերվել է արգելված ստանազոլի հետքեր։ Հունաստանի օլիմպիական կոմիտեն որակազրկել է մարզիկին, որը պետք է մասնակցեր Լոնդոնի Օլիմպիական խաղերին, հաղորդում է L'Equipe-ը։

Հոնդրոկուկիսը 2012թ. աշխարհի ձմեռային առաջնությունում հաղթեց 2,33 մետր արդյունքով։ Բաց ստադիոնում նրա լավագույն արդյունքն է 2,32 մետր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News