09:12  ,  4 հոկտեմբերի, 2017

NHL-ի չեմպիոնները ստացել են 400 ադամանդից կազմված մատանիներ

«Պիտսբուրգը» պարգեւատրվել է Հոկեյի ազգային լիգայի (NHL) չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ:

Հոկեյիստները ստացել են մատանիներ, որոնց վրա կա 9 կարատանոց մոտ 400 ադամանդ:

Հիշեցնենք, որ Սթենլիի գավաթի խաղարկության եզրափակիչ շարքում «Պիտսբուրգը» 4:2 հաշվով հաղթել էր «Նեշվիլին»՝ երկրորդ տարին անընդմեջ նվաճելով NHL չեմպիոնի տիտղոսը: «Պիտսբուրգը» Սթենլիի գավաթակիր դարձավ 5-րդ անգամ՝ կրկնելով 1991, 1992, 2009 եւ 2016 թվականների հաջողությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում