Հոլանդիայի հավաքականի ու «Այաքսի» նախկին գլխավոր մարզիչ Դանի Բլինդը կարծիք է հայտնել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորող Ժոզե Մոուրինյոն այս մրցաշրջանում ունի 6 սիրելի ֆուտբոլիստներ, որոնցից մեկը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է:
«Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդում» ունի 6 սիրելի ֆուտբոլիստներ, որոնց շուրջ կառուցվում է խաղը: Խոսքը Դավիդ դե Խեայի, Անտոնիո Վալենսիայի, Նեմանյա Մատիչի, Պոլ Պոգբայի, Հենրիխ Մխիթարյանի եւ Ռոմելու Լուկակուի մասին է:
Այդ 6 խաղացողներից բացի, նա մշտապես փոխում է թիմի մեկնարկային կազմը: Երբեմն նա ընտրում է Ռեշֆորդի ու Մարտիալի միջեւ, երբեմն՝ Դեյլի Բլինդի, Էշլի Յանգի ու Մատեո Դարմիանի»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Դանի Բլինդը «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի պաշտպան Դեյլի Բլինդի հայրն է:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 7 խաղի, դարձել մեկ գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի 
20:47 , 25 սեպտեմբերի