Դանի Բլինդ. Հենրիխ Մխիթարյանը Մոուրինյոյի սիրելի խաղացողներից է «Մանչեսթեր Յունայթեդում»

14:04   3 հոկտեմբերի, 2017

Հոլանդիայի հավաքականի ու «Այաքսի» նախկին գլխավոր մարզիչ Դանի Բլինդը կարծիք է հայտնել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորող Ժոզե Մոուրինյոն այս մրցաշրջանում ունի 6 սիրելի ֆուտբոլիստներ, որոնցից մեկը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է:

«Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդում» ունի 6 սիրելի ֆուտբոլիստներ, որոնց շուրջ կառուցվում է խաղը: Խոսքը Դավիդ դե Խեայի, Անտոնիո Վալենսիայի, Նեմանյա Մատիչի, Պոլ Պոգբայի, Հենրիխ Մխիթարյանի եւ Ռոմելու Լուկակուի մասին է:

Այդ 6 խաղացողներից բացի, նա մշտապես փոխում է թիմի մեկնարկային կազմը: Երբեմն նա ընտրում է Ռեշֆորդի ու Մարտիալի միջեւ, երբեմն՝ Դեյլի Բլինդի, Էշլի Յանգի ու Մատեո Դարմիանի»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Դանի Բլինդը «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի պաշտպան Դեյլի Բլինդի հայրն է:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 7 խաղի, դարձել մեկ գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.