Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան (FIBA) արգելել է լողափնյա վոլեյբոլի կանանց օլիմպիական մրցաշարի մասնակիցներին հանդես գալ լողազգեստով։
Նոր կանոններով մարզուհիները պետք է ասպարեզ դուրս գան կիսաթեւ մարզաշապիկով եւ կիսավարտիքով։
Որոշման պատճառը տարբեր երկրների ավանդույթները հարգելու նպատակն է։ Սակայն փորձագետները մտավախություն ունեն, որ փոփոխությունից հետո հետաքրքրությունը մարզաձեւի նկատմամբ կնվազի, հաղորդում է FIBA-ի կայքը։
Հիշեցնենք, որ լողափնյա վոլեյբոլը Օլիմպիական խաղերի ծրագրում է 1996թ. Ատլանտայի Խաղերից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:09 , 2 հոկտեմբերի
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի 
19:03 , 1 հոկտեմբերի