16:32  ,  30 սեպտեմբերի, 2017

Սլավիկ Հայրապետյանը չկարողացավ նվաճել օլիմպիական ուղեգիր

Հայաստանը ներկայացնող Սլավիկ Հայրապետյանը 12-րդ տեղն է գրավել Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում ընթացող Nebelhorn Trophy 2017 գեղասահքի միջազգային մրցաշարում, որը վարկանիշային է Հարավային Կորեայում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի համար:

Կարճ ծրագրում Հայրապետյանը հավաքել է 60.25 միավոր, իսկ ազատ ծրագրում՝ 179.98: Օլիմպիական ուղեգիր են նվաճել 1-6-րդ տեղ գրաված գեղասահորդները:

Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը կանանց մենասահքի կարճ ծրագրում գրանցել է 15-րդ արդյունքը (45.57 միավոր), իսկ Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը 8-րդն է: Այս 2 մրցաձեւերում ազատ ծրագիրը կկայանա սեպտեմբերի 30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում