18:51  ,  27 սեպտեմբերի, 2017

Կարեն Գրիգորյանը՝ «Երեւան օփենի» հաղթող

2015թ. Հայաստանի չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը նվաճել է «Երեւան օփեն» միջազգային մրցաշարի հաղթողի կոչումը՝ 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր:

13 երկրի 154 շախմատիստներ պայքարեցին «Երեւան օփենի» հաղթողի կոչման համար, որի մրցանակային հիմնադրամը կազմում էր 18 հազար դոլար: 154 շախմատիստների 120-ը Հայաստանից էին: Մրցաշարում մասնակցում էին 26 գրոսմայստեր, որոնցից 17-ը՝ միջազգային, 12-ը՝ ՖԻԴԵ-ի վարպետ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում