15:07  ,  26 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Անդրանիկ Հակոբյանն իր մրցակցի անունը կիմանա հուլիսի 27-ին

Հուլիսի 27-ին Երեւանի ժամանակով 17:00-ին Լոնդոնում տեղի կունենա Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի վիճակահանությունը, իսկ երկու ժամ անց կսկսվի Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահ Չինգ Կուո Վուի մամուլի ասուլիսը, հաղորդում է «Чемпионат.com»-ը:

Վիճակահանությունը կանցկացվի ձեռքով: Լոնդոնի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի կանանց եւ տղամարդկանց մրցաշարերին կմասնակցեն 286 մարզիկներ:

Այս մարզաձեւում Հայաստանի միակ ներկայացուցիչն է 75կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը, որը օլիմպիական մրցահարթակ դուրս կգա հուլիսի 28-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով