15:07 26 հուլիսի, 2012Հուլիսի 27-ին Երեւանի ժամանակով 17:00-ին Լոնդոնում տեղի կունենա Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի վիճակահանությունը, իսկ երկու ժամ անց կսկսվի Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահ Չինգ Կուո Վուի մամուլի ասուլիսը, հաղորդում է «Чемпионат.com»-ը:
Վիճակահանությունը կանցկացվի ձեռքով: Լոնդոնի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի կանանց եւ տղամարդկանց մրցաշարերին կմասնակցեն 286 մարզիկներ:
Այս մարզաձեւում Հայաստանի միակ ներկայացուցիչն է 75կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը, որը օլիմպիական մրցահարթակ դուրս կգա հուլիսի 28-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.