00:41  ,  20 սեպտեմբերի, 2017

«Ինտերը» կորցրեց առաջին միավորները, բայց առայժմ առաջինն է

Իտալիայի առաջնության 5-րդ տուրում առաջատարներից «Ինտերը» հյուրընկալվեց «Բոլոնիային» եւ միայն վերջնամասում 11 մետրանոցից խփած գոլի շնորհիվ խուսափեց պարտությունից՝ 1:1:

Չորս հաղթանակից հետո միլանյան ակումբը կորցրեց առաջին միավորները եւ 13 միավորով առաջին տեղում է: 12-ական միավոր ունեն «Նապոլին» ու «Յուվենտուսը», որոնք չորսական հանդիպում են անցկացրել:  

Իտալիայի առաջնություն, 5-րդ տուր

«Բոլոնիա» - «Ինտեր»՝ 1:1

Սիմոնե Վերդի, 32 - Մաուրո Իկարդի, 77, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում