09:33  ,  26 հուլիսի, 2012

Անդրեյ Կիրիլենկոն վերադարձավ NBA

Բասկետբոլի Ռուսաստան հավաքականի եւ Մոսկվայի ԲԿՄԱ-ի հարձակվող Անդրեյ Կիրիլենկոն կարիերան կշարունակի NBA-ում հանդես եկող «Մինեսոտա» ակումբում:

Ռուսաստանիցի բասկետբոլիստը երկու տարվա պայմանագիր է կնքել ամերիկյան ակումբի հետ եւ այդ ընթացքում կստանա 20 միլիոն դոլար աշխատավարձ: Օրեր առաջ «Մինեսոտան» ձեռք էր բերել Ռուսաստանի հավաքականի եւ ԲԿՄԱ-ի խաղացող Ալեքսանդր Շվեդին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

31-ամյա Կիրիլենկոյի ծառայություններով հետաքրքրվում էր նաեւ «Բրուքլին Նետսը»:

NBA-ի նախորդ առաջնությունում «Մինեսոտան» Արեւմտյան գոտում գրավել էր 12-րդ տեղը՝ զրկվելով փլեյ-օֆֆում հանդես գալու իրավունքից:

Հիշեցնենք, որ 2001-2011թթ. Անդրեյ Կիրիլենկոն հանդես է եկել ամերիյան «Յուտայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով