09:33 26 հուլիսի, 2012Բասկետբոլի Ռուսաստան հավաքականի եւ Մոսկվայի ԲԿՄԱ-ի հարձակվող Անդրեյ Կիրիլենկոն կարիերան կշարունակի NBA-ում հանդես եկող «Մինեսոտա» ակումբում:
Ռուսաստանիցի բասկետբոլիստը երկու տարվա պայմանագիր է կնքել ամերիկյան ակումբի հետ եւ այդ ընթացքում կստանա 20 միլիոն դոլար աշխատավարձ: Օրեր առաջ «Մինեսոտան» ձեռք էր բերել Ռուսաստանի հավաքականի եւ ԲԿՄԱ-ի խաղացող Ալեքսանդր Շվեդին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
31-ամյա Կիրիլենկոյի ծառայություններով հետաքրքրվում էր նաեւ «Բրուքլին Նետսը»:
NBA-ի նախորդ առաջնությունում «Մինեսոտան» Արեւմտյան գոտում գրավել էր 12-րդ տեղը՝ զրկվելով փլեյ-օֆֆում հանդես գալու իրավունքից:
Հիշեցնենք, որ 2001-2011թթ. Անդրեյ Կիրիլենկոն հանդես է եկել ամերիյան «Յուտայում»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.