19:11  ,  14 սեպտեմբերի, 2017

Արթուր Սարկիսովը՝ տուրի խորհրդանշական հավաքականում

Կրասնոյարսկի «Ենիսեյի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովն ընդգրկվել է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականում onedivision.ru-ի վարկածով։

«Այս մրցաշրջանում սա Սարկիսովի լավագույն խաղն էր «Ենիսեյի» կազմում։ Հայաստանի հավաքականի հարձակվողը դարձավ գոլի հեղինակ, նաեւ մասնակցեց գեղեցիկ գրոհի, որը գոլով ավարտեց Գարբուզը։ Ափսոս, որ Սարկիսովը ստիպված էր լքել խաղադաշտը վնասվածքի պատճառով»,- գրում է կայքը։

Հիշեցնենք, որ «Ենիսեյը» 4։0 հաշվով հաղթել է «Լուչ-Էներգիային»։ Հայ ֆուտբոլիստը Կրասնոյարսկի թիմի մեկնարկային կազմում էր եւ աչքի է ընկել առաջին խաղակեսի ավելացված ժամանակում։ 51-րդ րոպեին Սարկիսովը վնասվածքի պատճառով փոխարինվել է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում