19:11 14 սեպտեմբերի, 2017Կրասնոյարսկի «Ենիսեյի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովն ընդգրկվել է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականում onedivision.ru-ի վարկածով։
«Այս մրցաշրջանում սա Սարկիսովի լավագույն խաղն էր «Ենիսեյի» կազմում։ Հայաստանի հավաքականի հարձակվողը դարձավ գոլի հեղինակ, նաեւ մասնակցեց գեղեցիկ գրոհի, որը գոլով ավարտեց Գարբուզը։ Ափսոս, որ Սարկիսովը ստիպված էր լքել խաղադաշտը վնասվածքի պատճառով»,- գրում է կայքը։
Հիշեցնենք, որ «Ենիսեյը» 4։0 հաշվով հաղթել է «Լուչ-Էներգիային»։ Հայ ֆուտբոլիստը Կրասնոյարսկի թիմի մեկնարկային կազմում էր եւ աչքի է ընկել առաջին խաղակեսի ավելացված ժամանակում։ 51-րդ րոպեին Սարկիսովը վնասվածքի պատճառով փոխարինվել է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.