15:48  ,  13 սեպտեմբերի, 2017

Նեյմարը հրաժարվել է սեղմել «Սելթիկի» պաշտպանի ձեռքը

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղից հետո հրաժարվել է սեղմել շոտլանդական «Սելթիկի» պաշտպան Էնտոնի Ռալստոնի ձեռքը, հաղորդում է Mirror-ը:

Խաղի սկզբնամասում շոտլանդացի ֆուտբոլիստը 2 անգամ կոպիտ խաղ է ցուցադրել Նեյմարի դեմ պայքարում, ինչի համար ստացել է դեղին քարտ: Հանդիպման ընթացքում բրազիլացի հարձակվողը 18-ամյա Ռալստոնին հասկացրել է, որ դժգոհ է նրա կոպիտ խաղից:

Մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո Էնտոնի Ռալստոնը ցանկացել է սեղմել Նեյմարի ձեռքը, սակայն բրազիլացին հրաժարվել է եւ ինչ-որ բան ասել մրցակցին:

Գլազգոյում կայացած խաղում հաղթել էր 5:0 հաշվով, իսկ Նեյմարը դարձել էր գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում