21:10  ,  10 սեպտեմբերի, 2017

Բունդեսլիգայի պատմության առաջին կին գլխավոր մրցավարը (ֆոտո)

Բիբիանա Շտայնհաուսը ֆուտբոլի Գերմանիայի Բունդեսլիգայում նորամուտը նշեց գլխավոր մրցավարի պաշտոնում: 38-ամյա մրցավարը սպասարկեց Բեռլինի «Հերտայի» ու Բրեմենի «Վերդերի» միջեւ Գերմանիայի առաջնության երրորդ տուրի խաղը, որն ավարտվեց 1:1 հաշվով: Բիբիանա Շտայնհաուսը դարձավ Գերմանիայի առաջնության խաղ սպասարկած առաջին կին գլխավոր մրցավարը:

Բեռլինում կայացած հանդիպման առաջին խաղակեսից հետո «Հերտան» առջեւում էր հաշվի մեջ, սակայն ընդմիջումից հետո «Վերդերին» հաջողվել է խփել պատասխան գոլը: 59-րդ րոպեին աչքի է ընկել Դանիայի հավաքականի կիսապաշտպան Թոմաս Դելեյնին, որն օրեր առաջ Երեւանում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել Հայաստանի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում:

Հիշեցնենք, որ Բիբիանա Շտայնհաուսը նախկինում աշխատել է նաեւ Գերմանիայի Գավաթի խաղերում: 

Գերմանիայի առաջնություն, երրորդ տուր

«Հերտա» - «Վերդեր»՝ 1:1

Մեթյու Լեկի, 38 – Թոմաս Դելեյնի, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում