19:29  ,  25 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Հայ օլիմպիականները. Առաքել Միրզոյան

NEWS.am Sport-ը ներկայացնում է 30-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկներին։

Առաքել Միրզոյան, ծանրամարտ, 69 կգ քաշային կարգ

Ծնվել է 1989թ. հոկտմեբերի 21-ին։

Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող է, 69կգ (2008), աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր, 69 կգ (2008),
Համաշխարհային ուսանողական խաղերի արծաթե մեդալակիր, 69կգ (2008),
Եվրոպայի չեմպիոն, 69կգ (2009), աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 69կգ (2009)։

2010 թվականին Առաքել Միրզոյանը փոխեց քաշային կարգը եւ սկսեց հանդես գալ 77 կգ քաշային կարգում: Սակայն Լոնդոնի Օլիմպիական խաղերում 77 կգ քաշային կարգում հանդես է գալու աշխարհի նախկին չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը։ Առաքելը կմասնակցի 69 կգ քաշայինների մրցաշարին:

Առաքել Միրզոյանը  հայ անվանի ծանրորդ, օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի որդին է: Հենց ավագ Միրզոյանն էլ որդուն առաջին անգամ մոտեցրել է ծանրաձողին՝ հինգ տարեկանում: Մարզական կարիերայի սկզբից մինչեւ այսօր Առաքելը մարզվում է հոր գլխավորությամբ:

Անհատական մարզիչն է Օգսեն Միրզոյանը։

Հավաքականի մարզիչն է Պողոս Պողոսյանը։

Պողոս Պողոսյան

«Օլիմպիական խաղերում մենք բոլոր ծանրորդների հետ էլ հույսեր կապում ենք, առանց բացառության: Շատ կարեւոր է, որ մարզիկները մարզավիճակի գագաթնակետին մոտենան մրցումներին ու կարողանան մրցահարթակում ցույց տալ իրենց ամբողջ կարողությունները: Առաքել Միրզոյանն էլ մեր թիմի հույսերից մեկն է։ Եթե ամեն ինչ լավ դասավորվեց՝ նա էլ կարող է նոր նվաճում բերել հայկական սպորտին»:

Սամվել Խաչատրյան.  Հայաստանի ծանրամատրի ֆեդերացիայի նախագահ

«Մեր չորս մարզիկներն էլ ամենայն լրջությամբ են նախապատրաստվել եւ նախապատրաստվում Օլիմպիական խաղերին: Նրանց համար ստեղծվել են բոլոր պայմանները: Եվ կարծում եմ, որ մենք հաջողություններ ունենալու ենք: Առաքելը հանդես է գալու մինչեւ 69 կգ քաշայինների մրցաշարում, քանի որ նպատակահարմար չգտանք նույն քաշային կարգում՝ 77 կգ քաշայինների մրցումներում մեր երկու ծանրորդներին ներկայացնել»:

Առաքել Միրզոյանը մրցահարթակ դուրս կգա հուլիսի 31-ին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով