Դանիական «Կոպենհագենի» եւ Սենեգալի ազգային հավաքականի հարձակվող Դամե Ն՛Դոյեն կարիերան կշարունակի Մոսկվայի «Լոկոմոտիվում»:
«Կոպենհագենի» մարզական տնօրեն Կարստեն Յենսենը շնորհակալություն է հայտնել 27-ամյա սենեգացուն՝ մաղթելով նորանոր հաջողություններ «Լոկոմոտիվի» կազմում, տեղեկացնում է դանիական ակումբի պաշտոնական կայքը:
Ն՛Դոյեն 2009 թվականից էր հանդես գալիս «Կոպենհագենում», որի կազմում անցկացրել է 150 հանդիպում՝ դառնալով 82 գոլի հեղինակ:
Ռուսասկան լրատվամիջոցների համաձայն՝ սենեգալցի հարձակվողին ձեռք բերելու համար «Լոկոմոտիվը» կվճարի յոթ միլիոն եվրո:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:43 , 28 հոկտեմբերի
00:14 , 28 հոկտեմբերի 
23:29 , 27 հոկտեմբերի
22:58 , 27 հոկտեմբերի 
21:34 , 27 հոկտեմբերի 
21:03 , 27 հոկտեմբերի
20:09 , 27 հոկտեմբերի
19:06 , 27 հոկտեմբերի 
18:59 , 27 հոկտեմբերի
18:46 , 27 հոկտեմբերի