«Լոկոմոտիվը» ձեռք բերեց Սենեգալի հավաքականի հարձակվողին

16:30   25 հուլիսի, 2012

Դանիական «Կոպենհագենի» եւ Սենեգալի ազգային հավաքականի հարձակվող Դամե Ն՛Դոյեն կարիերան կշարունակի Մոսկվայի «Լոկոմոտիվում»:

«Կոպենհագենի» մարզական տնօրեն Կարստեն Յենսենը շնորհակալություն է հայտնել 27-ամյա սենեգացուն՝ մաղթելով նորանոր հաջողություններ «Լոկոմոտիվի» կազմում, տեղեկացնում է դանիական ակումբի պաշտոնական կայքը:

Ն՛Դոյեն 2009 թվականից էր հանդես գալիս «Կոպենհագենում», որի կազմում անցկացրել է 150 հանդիպում՝ դառնալով 82 գոլի հեղինակ:

Ռուսասկան լրատվամիջոցների համաձայն՝ սենեգալցի հարձակվողին ձեռք բերելու համար «Լոկոմոտիվը» կվճարի յոթ միլիոն եվրո:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.