09:30  ,  4 սեպտեմբերի, 2017

Ռոնալդու. Շատ կարեւոր հաղթանակ էր

Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի առաջնության ընտրական փուլի 8-րդ տուրի արտագնա խաղում Հունգարիայի թիմի նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակից հետո գրառում է կատարել «Ինստագրամում»:

«Շատ կարեւոր հաղթանակ»,- գրել է Մադրիդի «Ռեալի» հարձակվողը՝ տեղադրելով լուսանկար:

Հիշեցնենք, որ Բուդապեշտում կայացած խաղում պորտուգալացիների հաղթական գոլը Ռոնալդուի փոխանցումից հետո 48-րդ րոպեին խփել էր Անդրե Սիլվան:8-րդ տուրից հետո  B խմբի առաջատար Շվեյցարիան ունի 24 միավոր, իսկ Պորտուգալիան 21 միավորով երկրորդ տեղում է: Լավագույն եռյակը եզրափակող Հունգարիան ունի 10 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news