09:30 4 սեպտեմբերի, 2017Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի առաջնության ընտրական փուլի 8-րդ տուրի արտագնա խաղում Հունգարիայի թիմի նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակից հետո գրառում է կատարել «Ինստագրամում»:
«Շատ կարեւոր հաղթանակ»,- գրել է Մադրիդի «Ռեալի» հարձակվողը՝ տեղադրելով լուսանկար:
Հիշեցնենք, որ Բուդապեշտում կայացած խաղում պորտուգալացիների հաղթական գոլը Ռոնալդուի փոխանցումից հետո 48-րդ րոպեին խփել էր Անդրե Սիլվան:8-րդ տուրից հետո B խմբի առաջատար Շվեյցարիան ունի 24 միավոր, իսկ Պորտուգալիան 21 միավորով երկրորդ տեղում է: Լավագույն եռյակը եզրափակող Հունգարիան ունի 10 միավոր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.