Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հավաստարմագրում չեն տրամադրել Լոնդոնի Օլիմպիական խաղերում: Այս կապակցությամբ պաշտոնական Մինսկի արձագանքը դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Լուկաշենկոն նաեւ Բելառուսի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է:
Ավելի վաղ նա բացասաբար էր արտահայտվել Օլիմպիական խաղերի մասին՝ հայտարարելով, որ դրանք քաղաքականացված են:
«Դա կեղտոտ քաղաքականություն է, սակայն բելառուս մարզիկները պետք է շատ մեդալներ նվաճեն Լոնդոնի Օլիմպիական խաղերում: Մեզ համար գլխավորը ոչ թե մասնակցությունն է, այլ հաղթանակը»,- Լուկաշենկոյի խոսքը փոխանցում է «Gazeta.ru»-ն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում