18:55  ,  31 օգոստոսի, 2017

Գործակալ. Ժամանակին Մխիթարյանը կարողացավ հաղթահարել բոլոր արգելքները եւ դարձավ «Բորուսիայի» առաջատարը

Ֆուտբոլային գործակալ Անդրեյ Գոլովաշը, մեկնաբանելով Կիեւի «Դինամոյի» կիսապաշտպան Անդրեյ Յարմոլենկոյի տեղափոխությունը Դորտմունդի «Բորուսիա», խոսել է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Յարմոլենկոն դեռ չունի անհրաեշտ բոլոր որակները: Դրան պետք է պատրաստ լինել նաեւ ֆիզիկապես եւ հոգեպես: Սակայն անհնարին ոչինչ չկա: Ժամանակին Մխիթարյանը կարողացավ հաղթահարել բոլոր այդ արգելքները եւ դարձավ «Բորուսիայի» առաջատարը»,- գործակալի խոսքը մեջբերում է sport-express.ua-ն:

Հիշեցնենք, որ 2013-ի հուլիսին Հենրիխ Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվել էր Դորտմունդի «Բորուսիա», իսկ նրա տրանսֆերը կազմել էր 27.5 միլիոն եվրո: 2016-ի ամռանը նա 42 միլիոն եվրոյի դիմաց միացավ «Մանչեսթեր Յունայթեդին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news