18:55 31 օգոստոսի, 2017Ֆուտբոլային գործակալ Անդրեյ Գոլովաշը, մեկնաբանելով Կիեւի «Դինամոյի» կիսապաշտպան Անդրեյ Յարմոլենկոյի տեղափոխությունը Դորտմունդի «Բորուսիա», խոսել է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Յարմոլենկոն դեռ չունի անհրաեշտ բոլոր որակները: Դրան պետք է պատրաստ լինել նաեւ ֆիզիկապես եւ հոգեպես: Սակայն անհնարին ոչինչ չկա: Ժամանակին Մխիթարյանը կարողացավ հաղթահարել բոլոր այդ արգելքները եւ դարձավ «Բորուսիայի» առաջատարը»,- գործակալի խոսքը մեջբերում է sport-express.ua-ն:
Հիշեցնենք, որ 2013-ի հուլիսին Հենրիխ Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվել էր Դորտմունդի «Բորուսիա», իսկ նրա տրանսֆերը կազմել էր 27.5 միլիոն եվրո: 2016-ի ամռանը նա 42 միլիոն եվրոյի դիմաց միացավ «Մանչեսթեր Յունայթեդին»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.