12:17  ,  28 օգոստոսի, 2017

Կիեւի «Դինամոյի» հարձակվողը կտեղափոխվի Դորտմունդի «Բորուսիա»

Կիեւի «Դինամոյի» հարձակվող Անդրեյ Յարմոլենկոն հաջողությամբ բուժզննում է անցել Դորտմունդի «Բորուսիայում» եւ պայմանագիր կկնքի գերմանական ակումբի հետ, հաղորդում է Sportarena.com-ը: Տրանսֆերի մասին հայտարարություն կլինի առաջիկա ժամերին:

27-ամյա ուկրաինացի ֆուտբոլիստի համար «Դինամոն» կստանա 25 միլիոն եվրո: Յարմոլենկոյի պայմանագիրը ուկրաինական ակումբի հետ նախատեսված էր մինչեւ 2020 թվականը:

Ուկրաինայի ընթացիկ առաջնության 5 հանդիպումներում Յարմոլենկոն խփել է 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում