Ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի նախկին ավագ Դեւիդ Բեքհեմն ու լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին կմասնակցեն հուլիսի 27-ին մեկնարկող Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը:
«Ես որոշված դեր պետք է կատարեմ բացման արարողությունում: Ես մեկն եմ այն մարդկանցից, որոնք յոթ տարի առաջ Լոնդոնին պարգեւեցին այս գեղեցիկ սպորտային միջոցառումը: Խաղերի ժամանակ կմեկնեմ եւ կվերադառնամ: Կփորձեմ հետեւել տարբեր մարզաձեւերի մրցումներին»,- Բեքհեմի խոսքը փոխանցում է The Guardian-ը:
Բրիտանական լրատվամիջոցների համաձայն՝ Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացման արարողության համար ծախսվել է 27 միլիոն ֆունտ ստերլինգ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում