Եթե անցած մրցաշրջանի սկզբում Հենրիխ Մխիթարյանն ինձ ավելի լավ հասկանար, ապա ավելի լավ կմեկնարկեր Պրեմյեր լիգայում, ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ նշելով այս մրցաշրջանի մեկնարկում անգլիական թիմի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի հաջող մեկնարկի գրավականը: Պրեմյեր լիգայի առաջին երկու տուրերի հանդիպումներում հայ ֆուտբոլիստը կատարել է չորս գոլային փոխանցում:
«Եթե ես Մխիթարյանին ավելի լավ հասկանայի, ապա գուցե կկարողանայի նրան ավելի արագ օգնել, քան արեցի: Բայց մենք ժամանակ ծախսեցինք, աշխատեցինք միասին, ճանաչեցինք միմյանց: Եվ հիմա իրար լավ ենք ճանաչում: Հավատում եմ, որ Մխիթարյանն իր տաղանդով այս մրցաշրջանում ավելի լավ է հանդես գալու»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է manchestereveningnews.co.uk-ը:
Անգլիայի առաջնության երրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի «Լեսթեր Սիթիին»: Օգոստոսի 26-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի 
20:47 , 25 սեպտեմբերի