00:29 26 օգոստոսի, 2017Եթե անցած մրցաշրջանի սկզբում Հենրիխ Մխիթարյանն ինձ ավելի լավ հասկանար, ապա ավելի լավ կմեկնարկեր Պրեմյեր լիգայում, ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ նշելով այս մրցաշրջանի մեկնարկում անգլիական թիմի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի հաջող մեկնարկի գրավականը: Պրեմյեր լիգայի առաջին երկու տուրերի հանդիպումներում հայ ֆուտբոլիստը կատարել է չորս գոլային փոխանցում:
«Եթե ես Մխիթարյանին ավելի լավ հասկանայի, ապա գուցե կկարողանայի նրան ավելի արագ օգնել, քան արեցի: Բայց մենք ժամանակ ծախսեցինք, աշխատեցինք միասին, ճանաչեցինք միմյանց: Եվ հիմա իրար լավ ենք ճանաչում: Հավատում եմ, որ Մխիթարյանն իր տաղանդով այս մրցաշրջանում ավելի լավ է հանդես գալու»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է manchestereveningnews.co.uk-ը:
Անգլիայի առաջնության երրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի «Լեսթեր Սիթիին»: Օգոստոսի 26-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.