Ավտովթարի հետեւանքով օգոստոսի 25-ին մահացել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 66 կգ քաշային կարգի ներկայացուցիչ Տիգրան Թորոսյանը։
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ ըմբիշը եղել է 2013 թվականի Հայաստանի չեմպիոն։ 30-ամյա մարզիկը գյումրեցի էր։ Ավտովթարը տեղի է ունեցել Գյումիրիի Մուշ թաղամասում։
«Տիգրան Թորոսյանը լավ ըմբիշ էր, Հայաստանի չեմպիոն էր եղել։ Մեր հավաքականի անդամն էր։ Ինքը սովորաբար դանդաղ ավտովարող էր։ Դեպքի մանրամասներին չեմ տիրապետում, բայց գիտեմ, որ ինչ-ինչ պատճառներով արագ է վարել եւ վթար է տեղի ունեցել։ Բոլորս շատ ցավում ենք մեր լավ ըմբիշի կորստի համար»,- ասաց Սամվել Գեւորգյանը։
Վթարը տեղի է ունեցել ժամը 9:30-ի սահմաններում։ BMW մակնիշի մեքենայի ղեկին եղել է Տիգրան Թորոսյանը, ով տեղում մահացել է: Նրան մեքենայից դուրս են բերել փրկարարները` հատուկ տեխնիկայի միջոցով:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:56 , 30 հոկտեմբերի 
23:08 , 30 հոկտեմբերի
22:41 , 30 հոկտեմբերի 
20:59 , 30 հոկտեմբերի
19:42 , 30 հոկտեմբերի
19:05 , 30 հոկտեմբերի 
18:40 , 30 հոկտեմբերի 
18:18 , 30 հոկտեմբերի 
17:31 , 30 հոկտեմբերի
16:33 , 30 հոկտեմբերի