Թայվանում ընթացքող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանը նվաճել է եւս մեկ մեդալ: Ծանրամարտի 105+ կգ քաշային կարգում օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը հռչակվել է չեմպիոն:
Գոռ Մինասյանը երկամարտում ցույց է տվել 430 կգ արդյունք: Պոկում վարժությունում նա բարձրացրել է 200 կգ, հրում վարժությունում ՝ 230 կգ:
Սա Հայաստանի 5-րդ մեդալն էր Խաղերում: Չեմպիոն են դարձել նաեւ մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը եւ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը: Ծանրորդ Անդրանիկ Կարապետանը նվաճել է արծաթե, իսկ թաեքվոնդոիստ Սերգեյ Վարազդատյանը՝ բրոնզե մեդալ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:09 , 8 նոյեմբերի
20:01 , 8 նոյեմբերի
19:53 , 8 նոյեմբերի
19:22 , 8 նոյեմբերի 
17:30 , 8 նոյեմբերի 
16:52 , 8 նոյեմբերի
16:08 , 8 նոյեմբերի
14:03 , 8 նոյեմբերի
12:03 , 8 նոյեմբերի
11:10 , 8 նոյեմբերի