Գոռ Մինասյանը՝ Համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող

15:04   25 օգոստոսի, 2017

Թայվանում ընթացքող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանը նվաճել է եւս մեկ մեդալ:  Ծանրամարտի 105+ կգ քաշային կարգում օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը հռչակվել է չեմպիոն:

Գոռ Մինասյանը երկամարտում ցույց է տվել 430 կգ արդյունք: Պոկում վարժությունում նա բարձրացրել է 200 կգ, հրում վարժությունում ՝ 230 կգ:

Սա Հայաստանի 5-րդ մեդալն էր Խաղերում: Չեմպիոն են դարձել նաեւ մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը եւ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը: Ծանրորդ Անդրանիկ Կարապետանը նվաճել է արծաթե, իսկ թաեքվոնդոիստ Սերգեյ Վարազդատյանը՝ բրոնզե մեդալ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.