12:30  ,  25 օգոստոսի, 2017

Իբրահիմովիչ. Այս մրցաշրջանը լինելու է Մխիթարյանի մրցաշրջանը

Այս մրցաշրջանը լինելու է Մխիթարյանի մրցաշրջանը, ասել է «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձած եւ մեկ տարվա պայմանագիր կնքած շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:

«Անցած մրցաշրջանի մեկնարկում հեշտ չէր Մխիթարյանի համար, բայց հետո նա սկսեց հրաշալի խաղալ: Ոմանք թերագնահատում էին նրան, քանի որ նա շատ հայտնի անուն չուներ, կամ այն պատճառով, որ նա փոքր երկրից է, բայց այս տարի նա կստանա այն վստահությունը, որին արժանի է: Վստահ եմ, որ նա գերազանց է խաղալու, իսկ եթե ինձ փոխանցումներ չկատարի, չի խաղա. կատակ էր»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը, Պոգբան եւ Իբրահիմովիչը Եվրոպայի լիգայի լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդներն են:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում