12:30 25 օգոստոսի, 2017Այս մրցաշրջանը լինելու է Մխիթարյանի մրցաշրջանը, ասել է «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձած եւ մեկ տարվա պայմանագիր կնքած շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:
«Անցած մրցաշրջանի մեկնարկում հեշտ չէր Մխիթարյանի համար, բայց հետո նա սկսեց հրաշալի խաղալ: Ոմանք թերագնահատում էին նրան, քանի որ նա շատ հայտնի անուն չուներ, կամ այն պատճառով, որ նա փոքր երկրից է, բայց այս տարի նա կստանա այն վստահությունը, որին արժանի է: Վստահ եմ, որ նա գերազանց է խաղալու, իսկ եթե ինձ փոխանցումներ չկատարի, չի խաղա. կատակ էր»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը, Պոգբան եւ Իբրահիմովիչը Եվրոպայի լիգայի լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդներն են:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.