12:08  ,  24 օգոստոսի, 2017

«Մոնակոն» համաձայնել է Մբապեին վաճառել ՊՍԺ-ին

ՊՍԺ-ն համաձայնության է հասել «Մոնակոյի» հետ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի հարցում եւ առաջիկայում ակումբները պաշտոնապես կհայտարարեն այդ մասին , հաղորդում է Le Parisien-ը:

«Մոնակոն» ընդունել է 150 միլիոն եվրոյի առաջարկը: Այդ գումարից բացի Ֆրանսիայի չեմպիոնները կստանան նաեւ ՊՍԺ-ի մեկ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը: 222 միլիոն եվրոյով բրազիլացի Նեյմարին գնելուց հետո ՊՍԺ-ն ՈւԵՖԱ-ի ֆինանսական ֆեյր-փլեյի պայմանով պետք է վաճառի ֆուտբոլիստների:

Մբապեն ու ՊՍԺ-ն համաձայնության են հասել հինգ տարվա պայմանագրի վերաբերյալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում