Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի «Յան Ռեգենսբուրգ» թիմում հանդես եկող հարձակվող Սարգիս Ադամյանը մեկնաբանել է տեւական դադարից հետո դարձյալ Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելը:
«Մեծ պատիվ է ինձ համար Հայաստանի հավաքականից հրավեր ստանալը: Առանձնահատուկ զգացում ես ունենում հայրենիքդ ներկայացնելիս: Անհամբերությամբ եմ սպասում Ռումինիայի եւ Դանիայի հավաքականների դեմ առաջիկա հանդիպումներին»,- 24-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է wochenblatt.de-ն:
Հիշեցնենք, որ այս ամռանն է Ադամյանը համալրել «Ռեգենսբուրգը» եւ արդեն երեք հանդիպման է մասնակցել երկրորդ Բունդեսլիգայում:
Հայաստանի հավաքականը Ռումինիայի դեմ կխաղա սեպտեմբերի 1-ին Բուխարեստում, Դանիայի դեմ՝ սեպտեմբերի 4-ին Երեւանում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի