11:08 24 օգոստոսի, 2017Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի «Յան Ռեգենսբուրգ» թիմում հանդես եկող հարձակվող Սարգիս Ադամյանը մեկնաբանել է տեւական դադարից հետո դարձյալ Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելը:
«Մեծ պատիվ է ինձ համար Հայաստանի հավաքականից հրավեր ստանալը: Առանձնահատուկ զգացում ես ունենում հայրենիքդ ներկայացնելիս: Անհամբերությամբ եմ սպասում Ռումինիայի եւ Դանիայի հավաքականների դեմ առաջիկա հանդիպումներին»,- 24-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է wochenblatt.de-ն:
Հիշեցնենք, որ այս ամռանն է Ադամյանը համալրել «Ռեգենսբուրգը» եւ արդեն երեք հանդիպման է մասնակցել երկրորդ Բունդեսլիգայում:
Հայաստանի հավաքականը Ռումինիայի դեմ կխաղա սեպտեմբերի 1-ին Բուխարեստում, Դանիայի դեմ՝ սեպտեմբերի 4-ին Երեւանում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.