19:10  ,  23 օգոստոսի, 2017

Անտուան Գրիզմանը մրցավարին անպատվելու համար որակազրկվեց

Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը Իսպանիայի առաջնության առաջին տուրում «Ժիրոնայի» հետ խաղի (2:2) մրցավար Խուան Մանուերին անպատվելու համար որակազրկվել է երկու խաղով, հաղորդում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հանդիպման 66-րդ րոպեին Գրիզմանը սիմուլյացիայի համար զգուշացումից հետո անպատվել էր Մանուերին եւ ստացել երկրորդ դեղին քարտը:

Գրիզմանին սպառնում էր մինչեւ չորս հանդիպման որակազրկում:

Երկու խաղով որակազրկվել է նաեւ «Սեւիլիայի» կիսապաշտպան Էվեր Բանեգան, որը առաջին տուրի խաղում «Էսպանյոլի» հետ (1:1) եւս անպատվել էր մրցավարին կարմիր քարտ ստանալուց հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում