13:44  ,  23 օգոստոսի, 2017

Ռայան Գիգզը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Ուելսի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Ռայան Գիգզն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տպավորիչ մեկնարկին Անգլիայի առաջնությունում:

«Մխիթարյանն արդեն հասցրել է չորս գոլային փոխանցում կատարել: Հույս ունեմ, որ նա կհասնի այն արդյունավետությանն ու մակարդակին, որը ցուցադրում էր Գերմանիայի առաջնությունում»,- Գիգզի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի առաջին երկու տուրերում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է «Վեստ Հեմին» եւ «Սուոնսիին»՝ երկուսն էլ 4:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում