NEWS.am Sport-ը ներկայացնում է 30-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկներին։
Դավիթ Սաֆարյան. ազատ ոճի ըմբշամարտ, 66 կգ քաշային կարգ
Ծնվել է 1989 թվականի օգոստոսի 1-ին։
Դավիթ Սաֆարյանը մարզական կարիերան սկսել է Ռուսաստանում։ Բնակվելով Կրասնոդարում՝ Սաֆարյանը մեծ հաջողությունների է հասել պատանեկան եւ երիտասարդական մրցաշարերում: 2011 թվականից նա հանդես է գալիս Հայաստանի հավաքականում:
Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող է (2006, 2007), աշխարհի պատանեկան առաջնության հաղթող (2006), երիտասարդների Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների արծաթե մեդալակիր (2009), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (2012)։
Անհատական մարզիչն է Աբդուլա Մագոմեդովը։
Հավաքականի մարզիչն է Արայիկ Բաղդադյանը։
Արայիկ Բաղդադյան
«Դավիթ Սաֆարյանը չնայած տարիքին (օգոստոսի 1-ին կլրանա նրա 23 տարին) միջազգային տարբեր կարգի մրցաշարերում մեծ փորձ է կուտակել: Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճեց Սոֆիայում անցկացված վարկանիշային մրցաշարում եւ ամբողջ ծանրաբեռնվածությամբ անցկացրել է ուսումնամարզական բոլոր հավաքները: Իսկ Լոնդոն մեկնելուց առաջ մեր երեք ըմբիշներն էլ կմարզվեն Վլադիկավկազում: Ես դժվարանում եմ ասել, թե ինչ արդյունքի կհասնի Դավիթը, բայց այն որ նա ունակ է կանգնել պատվո հարթակի, նույնիսկ, ամենաբարձր աստիճանին, դա փաստ է: Ըմբաշամարտում շատ գործոններ կան, որոնք կարող են ազդել յուրաքանչյուր ընբիշի ելույթների վրա: Հույս ունենանք, որ Սաֆարյանին ոչ մի բան չի խանգարի օլիմպիական մեդալ նվաճելու ճանապարհին»:
Դավիթ Սաֆարյանն օլիմպիական մրցագորգ դուրս կգա օգոստոսի 12-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում