00:20  ,  22 օգոստոսի, 2017

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հանդես կգա ԱԱ-ի B դիվիզիոնում

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը 2019թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հիմնական փուլի ուղեգիր չնվաճելուց հետո հանդես  կգա B դիվիզիոնում:

Օգոստոսի 24-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի կունենա վիճակահանությունը, որի ընթացքում հայտնի կդառնան Հայաստանի հավաքականի մրցակիցները, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Սպասվում է, որ B դիվիզիոնին կմասնակցեն եվրոպական 9 հավաքականներ, որոնք կընդգրկվեն 3 ենթախմբերում եւ կպայքարեն 4 ուղեգրերի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում