17:40  ,  21 օգոստոսի, 2017

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Սուոնսիի» դեմ Անգլիայի առաջնության երկրորդ տուրի արտագնա խաղում։

Մխիթարյանը երկու հարված է կատարել դարպասի ուղղությամբ։ Նրա 62 փոխանցումներից թիմակիցներին հասել է 90,3 տոկոսը։ 28-ամյա ֆուտբոլիստը երկու անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակիցներին, մեկական անգամ խլել է գնդակը, կասեցրել է մրցակցի գրոհը։ Մխիթարյանը կանոնները խախտել է մեկ անգամ, նրա դեմ խախտել են երկու անգամ։

Մխիթարյանը ստացել է 8,75 գնահատականը, որը ամենաբարձրն է «Մանչեսթեր Յունայթեդում»։

Հիշեցնենք, որ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը երկրորդ հանդիպումն անընդմեջ հաղթել է 4։0 հաշվով, Մխիթարյանը դարձյալ կատարել է երկու գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով