14:43  ,  20 օգոստոսի, 2017

Պոչետինո. «Տոտենհեմը» չեմպիոնության հավակնորդ է

«Տոտենհեմ» - «Չելսի» լոնդոնյան դերբիից առաջ փոխչեմպիոնների գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտարարել է, որ այս մրցաշրջանում իր գլխավորած թիմի միակ խնդիրը Անգլիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելն է: Նախանցած մրցաշրջանում «Տոտենհեմը» Պրեմյեր լիգայում գրավել է երրորդ, անցած մրցաշրջանում՝ երկրորդ տեղը:

«Ես ցանկանում եմ հաղթել Պրեմյեր լիգայում: Չեմ ասում, որ Անգլիայի գավաթը կամ Անգլիական լիգայի գավաթը կարեւոր չեն, բայց ինձ համար «Տոտենհեմը» Պրեմյեր լիգայի չեմպիոնության հավակնորդ է: Ամեն մրցաշրջանում մենք պետք է պայքարենք չեմպիոնի կոչման եւ Չեմպիոնների լիգայի գավաթի համար: Դրանք են մեր մարտահրավերները: Ես շատ կհիասթափվեմ, եթե մենք դուրս մնանք ֆավորիտների շարքից»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է Պրեմյեր լիգայի մամուլի ծառայությունը:

Անգլիայի առաջնության երկրորդ տուրի «Տոտենհեմ» - «Չելսի» հանդիպումը օգոստոսի 20-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով