13:34  ,  20 օգոստոսի, 2017

Անտուան Գրիզմանին սպառնում է տեւական որակազրկում

Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին սպառնում է որակազրկում չորս խաղով Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրի «Ժիրոնա» - «Աթլետիկո» հանդիպման մրցավար Խուան Մանուերային անպատվելու համար:

«66-րդ րոպեին Գրիզմանը հեռացվել է հետեւյալ պատճառով. սիմուլյացիայի համար իմ զգուշացումից հետո նա անպատվեց ինձ՝ իմ հասցեին անելով վիրավորական արտահայտություն: Խաղից հետո ֆրանսիացի խաղացողը գնացել է մրցավարական սենյակ եւ ներողություն է խնդրել»,- մրցավարական հաշվետվությունից հատված է հրապարակել AS-ը:

Հիշեցնենք, որ Պրիմերայի նորեկի հետ խաղում «Աթլետիկոն» Գրիզմանի հեռացումից հետո կարողացել էր երկու գոլ խփել եւ խուսափել պարտությունից՝ 2:2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում