22:16  ,  24 հուլիսի, 2012

Le Firgaro. Ֆրանսիայի կառավարությունը շոկի մեջ է Իբրահիմովիչի աշխատավարձից

Ֆրանսիայի կառավարությունը շոկի մեջ է Իբրահիմովիչի աշխատավարձի չափից, գրում է ֆրանսիական Le Firgaro-ն։

Երկրի քաղաքական դասը լուրջ քննարկումների մեջ է։ Իբրահիմովիչը «մաքուր» ստանալու է 14 միլիոն եվրո տարեկան։ Հաշվի առնելով հարկերը, պետությունը նրա աշխատավարձից կստանա 32-ից 56 միլիոն եվրո։

Հստակ թիվը կախված է նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկած օրենքի ընդունումից։ Եթե խորհրդարանը հաստատի օրենքը, ապա մեկ միլիոն եվրոյից ավելի եկամուտ ունեցողները ստիպված կլինեն 75 տոկոս հարկ վճարել։

Այսպիսով, ֆրանսիական ֆուտբոլում շրջանառվող գումարներից կարող են հսկայական հարկեր հավաքել։

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Կելաֆին հայտարարել է, որ ակումբը հարգում է ֆրանսիական օրենքները եւ կվճարի բոլոր հարկերը։

Իբրահիմովիչի պայմանգրում հատուկ նշված է, որ անկախ հարկային օրենսդրության փոփոխություններից, ֆուտբոլիստը տարեկան պետք է ստանա 14 միլիոն եվրո աշխատավարձ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով