«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գոհ է կազմից եւ անգլիական ակումբի ղեկավարության վրա ճնշում չի գործադրի նոր խաղացողների հարցով:
«Չեմ կարծում, որ այս ամիս մենք կվերադառնանք շուկա, եթե որեւէ բան տեղի չունենա: Ես ասել էի պարոն Վուդվորդին, որ չորս խաղացողի կարիք ունեմ, բայց ճնշում չեմ գործադրի ղեկավարության վրա: Առջեւում դեռ հունվարի տրանսֆերային պատուհանն է: Ես գոհ եմ կազմից: Մենք պատրաստ ենք հանգիստ շարժվել առաջ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ այս ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» ընդհանուր 165 միլիոն եվրոյով ձեռք է բերել շվեդ պաշտպան Վիկտոր Լինդելյոֆին, բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին եւ սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչին:
Անգլիայի առաջնության առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 4:0 հաշվով պարտության է մատնել «Վեստ Հեմին»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի 
20:47 , 25 սեպտեմբերի