22:51 18 օգոստոսի, 2017«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գոհ է կազմից եւ անգլիական ակումբի ղեկավարության վրա ճնշում չի գործադրի նոր խաղացողների հարցով:
«Չեմ կարծում, որ այս ամիս մենք կվերադառնանք շուկա, եթե որեւէ բան տեղի չունենա: Ես ասել էի պարոն Վուդվորդին, որ չորս խաղացողի կարիք ունեմ, բայց ճնշում չեմ գործադրի ղեկավարության վրա: Առջեւում դեռ հունվարի տրանսֆերային պատուհանն է: Ես գոհ եմ կազմից: Մենք պատրաստ ենք հանգիստ շարժվել առաջ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ այս ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» ընդհանուր 165 միլիոն եվրոյով ձեռք է բերել շվեդ պաշտպան Վիկտոր Լինդելյոֆին, բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին եւ սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչին:
Անգլիայի առաջնության առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 4:0 հաշվով պարտության է մատնել «Վեստ Հեմին»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.